Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինքնասպանության պատրատվող մարդը փրկում է փոքրիկին, վայր ընկող փոքրիկն էլ` իրեն փրկողին

Ինքնասպանության պատրատվող մարդը փրկում է փոքրիկին, վայր ընկող փոքրիկն էլ` իրեն փրկողին
26.11.2013 | 12:43

Արշակ Զաքարյանի «Անպետքը» կարճամետրաժ ֆիլմը մեծ արձագանք է գտել հանդիսատեսի շրջանում: Ֆիլմը կյանքի և մահվան, հույսի և հուսահատության մասին է, մեծ իմաստով` ֆիլմը մեր կողքին ապրող անտեսված, անպետք համարվող մարդու մասին է, մարդու մեջ թաքնված լույսի:

Կյանքի հետ հաշիվները փակած մարդը շրջօղակը պարանոցին գցելու պահին նկատում է դիմացի շենքից վայր ընկնող փոքրիկ աղջկան: Ինքնասպանության պատրաստվող մարդը փրկում է փոքրիկին, վայր ընկող փոքրիկն էլ` իրեն փրկողին: Գլխավոր դերում Գեորգի Հովակիմյանն է: Ֆիլմը ներկայացված է լեհական «Զում-Զբիլժենիա» անկախ ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնում: irates.am-ի հարցերին պատասխանում է ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ:
-Անպետքը մեծ արձագանք է գտել, ավելի, քան Ձեր նախորդ ֆիլմերը, ինչո՞վ եք բացատրում:
-Դե դա բնական է, սկզբից մեզ չէին ճանաչում, խուսափում էին գրել մեր ֆիլմերի մասին: Բացի այդ, փորձում ենք հնարավորինս կատարելագործել մեր աշխատանքը, ոչ թե թթվասեր արտադրողների նման սկզբից լավ արտադրանք տալ, հետո փչացնել ամեն ինչ:
-Մեր օրերի մարդուն դժվար է հուզել: Ֆիլմը նպատակ ուներ սասանե՞լ մարդկային անտարբերությունը:
-Այո, նաև կանխարգելել ինքնասպանությունները, և ստեղծել նորմալ ֆիլմ, որն ունի ասելիք և գեղարվեստական արժեք:
-Ըստ Ձեզ` «Անպետքը» կփրկի՞ գոնե մեկ հուսահատված մարդու, ով մտածում է ինքնասպանության մասին:
-Հուսով եմ, որ շատերին կփրկի, բայց եթե թեկուզ մեկին էլ փրկի, մեր միսիան կատարված կարելի է համարել:
-Ձեր նախորդ ֆիլմը` «Բոյկոտ»-ը թուրքական ապրանքների դեմ էր, արդյունք տվե՞ց:
-Շատ մեծ արդյունք է տվել, մարդիկ սկսել են մտածել տեղական արտադրություն սկսելու մասին, գնումներ կատարելիս ոշադրություն են դարձնում ապրանքապիտակներին և աշխատում են հնարավորինս խուսափել թուրքական ապրանքներից, մանավանդ ԱՄՆ-ում, ուր «Բոյկոտը» ցուցադրվում է հեռուստաընկերությամբ:
-Խնդիրներ, խոչընդոտներ չե՞ն լինում ստեղծագործական ճանապարհին:
-Բացի խոչընդոտներից, ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել, որ արվեստագետը պարապուրդի մատնվի:
-Ի՞նչ ֆիլմ ենք տեսնելու հաջորդիվ:
-Մենք մոտ 5 ծրագիր ունենք, դեռ չգիտենք, որը կիրականացնենք առաջիկայում:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ